Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Ալբանիայի հետ խաղում հաղթական գոլը տոնել են հատուկ ժեստով՝ աջակցելով իրենց երկրի բանակին, որը վերջերս սկսել է ռմբահարել և հրետակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանի Ռաս Ալ Այն ավանը:
Թուրքիայի և Ալբանիայի հավաքականների միջև խաղն ավարտվել է 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակն 90-րդ րոպեին խփել է Ջենք Թոսունը:

Թուրքիան գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ 7 խաղից հետո վաստակելով 18 միավոր: Հաջորդ տուրում թուրքերը հյուրընկալվելիս կմրցեն Ֆրանսիայի հետ:
Հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին ու կմեկնարկի ժամը 22:45-ին: