Հայտնի է, թե որքան աշխատավարձ է ստանում «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Էնդի Քերոլը, որն այս պահին խաղում է Չեմպիոնշիփում հանդես եկող «Ռեդինգում»:
The Athletic-ի տեղեկություններով, ֆուտբոլիստը շաբաթական 1,5 հազար եվրո աշխատավարձ է ստանում: Չեմպիոնշիփի ընթացիկ խաղարկությունում Քերոլը 3 խաղ է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ:
Քերոլի վերջին ակումբը «Նյուքասլ Յունայթեդն» էր: Թիմից նա հեռացել է ամռանը և ազատ խաղացողի կարգավիճակ ստացել:
2011 թվականին «Լիվերպուլն» ավելի քան 40 մլն եվրո վճարեց Էնդիի տեղափոխության համար: Անգլիայի հավաքականի կազմում նա 9 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ: