Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է ներկայացնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլյան Մբապեի շահերը, հաղորդում Է Daily Mail-ը:
Սեպտեմբերին անգլիացին գրանցել է իր գործակալական Footwork management ընկերությունը։ Բեքհեմը ցանկանում է 20-ամյա ֆրանսիացուն տեսնել իր առաջին խոշոր հաճախորդը։
Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 4 հանդիպում, խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: