Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը վերջին 8 տարվա մեջ 5-րդ անգամ կփորձի պաշտպանել չեմպիոնի կոչումը:
Կարլսենի մրցակիցը հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը կմեկնարկի նոյեմբերի 26-ին ԱՄԷ-ում և կավարտվի դեկտեմբերի 15-ին։
Ըստ կանոնակարգի՝ շախմատիստներից ով առաջինը կվաստակի 7,5 միավոր (մրցախաղը բաղկացած է 14 պարտիաներից), կդառնա աշխարհի չեմպիոն և կստանա երկու միլիոն եվրո մրցանակ։