«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ ամառ կարող է լքել ֆրանսիական թիմը։ Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ արգենտինացին դժգոհ է Փարիզում, և նրա վիճակագրությունը հեռու է «Բարսելոնայում» ցուցադրածից: Հարձակվողի պայմանագրում կա կետ, ըստ որի Մեսսին կարող է խզել պայմանագիրն ակումբի հետ 2022 թվականի հունիսի 30-ին։
Նշվում է, որ փարիզյան ակումբը չէր խանգարի լեգենդար խաղացողի հեռանալուն, քանի որ մինչ այժմ նա չի արդարացնում ՊՍԺ-ի ղեկավարության սպասելիքները։