Իտալական «Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ալեքսանդր Կոլարովի հետ։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականը։ Ներկա պահին Կոլարովը 33 տարեկան է։ Հաղորդվում է, որ բացի նոր պայմանագրից ֆուտբոլիստին կառաջարկեն կարիերայի ավարտից հետո զբաղեցնել ակումբի տնօրենների պաշտոններից մեկը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում սերբ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր թուրքական «Ֆեներբախչեն»։
Ալեքսանդր Կոլարովը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Անցկացրած 75 խաղերում Կոլարովը 13 գոլ է խփել։