Դեկտեմբերի 18-ին Մանչեսթերում կայանալիք բռնցքամարտի մեծ շոուի ընթացքում ռինգ դուրս կգա նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ն:
Մեր բռնցքամարտիկը կմրցի թեթևագույն քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ բրիտանացի Լի ՄկԳրեգորի հետ: 24-ամյա բռնցքամարտիկն անպարտելի է անցկացրած 11 մենամարտում և տվյալ քաշային կարգում 9-րդն է աշխարհում:
Հիշեցնենք, որ Նարեկ Աբգարյանն այս մենամարտին նախապատրաստվում է ԱՄՆ-ում:
Հաջողություն ենք մաղթում մեր բռնցքամարտիկին: