«Չնայած ունեցած պարտությունների, Նարեկի մրցակիցը ռեյտինգով ավելի բարձր էր, ինչը խոսում է նրա բարձր կարգի մասին: Մրցակիցը փորձում էր խոչընդոտներ ստեղծել, բայց Նարեկն իր ինտելեկտի շնորհիվ թույլ չէր տալիս, որ դրանք նպատակին հասնեն: Հատկանշական է, որ մրցակիցը նաև նոկդաունի ենթարկվեց: Դա նույնպես խոսում է Նարեկի պատրաստվածության մասին: Կարող եմ ասել, որ շատ գոհ եմ մենամարտիցու հուսով եմ, որ այս մենամարտից հետո նրա համար նոր դռներ կբացվեն: Շնորհավորում եմ Նարեկ Աբգարյանին ու Գոռ Երիցյանին, որն այս ընթացքում եղել է Նարեկի կողքին, և սպասում ենք նաև Գոռի հերթական մենամարտին»,-ասաց Արամ Դավթյանը:
Punch Boxing-ի հիմնադրի խոսքով Նարեկը վերջին մենամարտից հետո մեծ աշխատանք է կատարել.
«Նարեկը շատ մեծ աշխատանք կատարեց այս ընթացքում: Ինքը դեկտեմբերին պարտվել էր, բայց դա պարտություն չէր, քանի որ մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ էր ու ծանր մրցակից էր: Սա ավելի շատ հոգեբանական պահ է, որ անդրադառնում է բռնցքամարտիկի վրա, բայց Նարեկը մեծ աշխատանք կատարեց ոչ միայն ֆիզիկապես, այլ հոգեբանորեն: Ինքը լրիվ պատրաստ էր այս մենամարտին և դա ցույց տվեց ռինգում»,-ասաց Արամ Դավթյանը: