Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Մրցակիցն այս անգամ Վրաստանի ընտրանին էր։
Մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը, Սիրանուշ Ղուկասյանը հաշտություն կնքեց մրցակցի հետ, իսկ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը պարտվեցին։
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։