Ճապոնացի գեղասահորդ Շոմա Ունոն դարձավ Տոկիոյի Գրան Պրիի հաղթող։
23-ամյա մարզիկը ազատ ծրագրում ստացել է 187,57 միավոր՝ ընդհանուր հավաքելով 290,15 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ Վինսենթ Չժուն (260,69), բրոնզե մեդալը նվաճել է հարավկորեացի Չա Ջուն Հվանը (259,60)։
Տոկիոյի Գրան Պրի, Ճապոնիա․ Տղամարդիկ
Վերջնական դիրք
1. Շոմա Ունո (Ճապոնիա) – 290,15
2. Վինսենթ Չժոու (ԱՄՆ) – 260,69
3. Չա Ջուն Հվան (Հարավային Կորեա) – 259,60
4. Մակար Իգնատով (Ռուսաստան) – 257,20
5. Մատեո Ռիցո (Իտալիա) – 255,84