Վաշինգտոնը NHL-ի կանոնավոր առաջնությունում 4-3 հաշվով հաղթանակ տարավ Կոլամբուսի նկատմամբ:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Գարնեթ Հեթուեյը, գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Օվեչկինն ու Քոնոր Շիրին։ Պարտվողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Շոն Կուրալին, եւս մեկ գոլ խփեց Գուստավ Նիկվիստը։
Ալեքսանդր Օվեչկինը կանոնավոր առաջնությունում խփեց իր 742-րդ գոլը։ Այսպիսով, 36-ամյա ռուսաստանցին շրջանցեց Բրետ Հալին՝ լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում, և դուրս եկավ մաքուր 4-րդ հորիզոնական։
Այլ արդյունքներ
Չիկագո — Արիզոնա 2-1
Կարոլինա — Ֆիլադելֆիա 1-2
Տորոնտո — Կալյարի 2-1
Բաֆֆալո- Էդմոնտոն 3-2