ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին պայմանագիր է ստորագրել, ըստ որի իր բոլոր եկամուտները և ակտիվները տնօրինելու իրավունքը փոխանցել է Վանդա Նառային, որպեսզի փրկի իրենց ամուսնությունը։
Այս մասին հայտնում է TYC Sports-ը։
Վանդային վերադարձնելու համար, արգենտինացին կնոջն է փոխանցել իր բոլոր պայմանագրերի իրավունքները (ներկա և ապագա), ինչպես նաև իր ամբողջ ունեցվածքի վրա՝ մինչև 2050 թվական։
Հնարավոր է՝ Իկարդին և Վանդան նորից միասին են։ Ֆուտբոլիստը վերջերս լուսանկար էր հրապարակել Վանդա Նառայի հետ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից։