Սքարբորոյում հիմնված նորաձևության ապրանքանիշը թողարկել է հագուստի նոր հավաքածու՝ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի հետ համագործակցությամբ:
SikSilk-ի սեփականատերեր Բազ Գիլը, Դեյվիդ Թոմփսոնը և Սեմ Քեյը Examiner Live-ի հետ հարցազրույցում նշել են, որ տեսլական են ունեցել լրացնել նորաձևության շուկայում բացը՝ «աշխարհի մեծագույն մարզիկներից ոգեշնչված փողոցային նորաձևության ապրանքանիշով»:
Մեսսիի հետ բանակցությունները սկսվել են դեռ 2018 թվականի օգոստոսին։
Նշենք, որ այս ընկերությունը նախկինում համագործակցել էր նաև Դանի Ալվեշի հետ։