Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթներն ազատ ոճային հայ ըմբիշները։
Մասնավորապես, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ և ապահովել առնվազն արծաթե մեդալ։ Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին։
Հարությունյանը Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակչում կգոտեմարտի ռուս Արտուր Չեբոդաևի հետ։
Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում Արսենը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 հաշվով հաղթանակ տարել: Իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ:
Եզրափակիչ դուրս գալուն շատ մոտ էր նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, սակայն կիսաեզրափակչում2։4 հաշվով զիջեց իրանցի ըմբիշին և կպայքարի բրոզնե մեդալի համար։
Բրոնզի համար կպայքարեն նաև Մհեր Մարկոսյանն ու 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը։