Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը որոշել է երգիչ Ալեխանդրո Սանսին շնորհել մադրիդյան ակումբի պատվավոր անդամի կոչում։
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հրապարակայնորեն ճանաչել Իսպանիայի և երաժշտության աշխարհում ամենահաջող և ակնառու դեմքերից մեկին՝ հիանալի մադրիդիստին, ով ներկայացնում է մեր արժեքները մոլորակի բոլոր անկյուններում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
52-ամյա Սանսը 4 «Գրեմմի» և 22 «Լատինական Գրեմմի» մրցանակների դափնեկիր է:
Ռաֆայել Նադալը, Ֆերնանդո Ալոնսոն, Կառլոս Սայնսը և Լուկա Դոնչիչը նույնպես Մադրիդի «Ռեալի» պատվավոր անդամներ են։