«Նոայի» մարզիչ Կարեն Ավոյանը մարզչական վերապատրաստում է անցնում Իսպանական «Էսպանյոլում»: Այս մասին մարզիչը հայտնեց ArmSport-ին:
Իսպանական ակումբում Ավոյանը կանցկացնի 15-օրյա մարզչական վերապատրաստում, կուսումնասիրի թիմի մարզումային մեթոդիկան և ներկա կլինի երկշաբաթյա մարզումային ցիկլին:
Կարեն Ավոյանը «Նոայի» մարզչական շտաբում է այս մրցաշրջանի սկզբից: Մինչև այդ նա աշխատել է հունական մի շարք թիմերում: