Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճել է արծաթե մեդալ: Հայ ըմբիշը եզրափակիչում 1:2 հաշվով պարտություն կրեց:
Այսօր բրոնզե մեդալ էր նվաճել Հրաչյա Պողոսյանը: Նա 9:0 հաշվով հաղթել է մոլդովացի մրցակցին:
72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 0:10 հաշվով պարտվել է Գերմանիան ներկայացնող Իդրիս Իբաևին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ 1/4 եզրափակչում 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 2։2 հաշվով պարտվել է թուրք մրցակցին։
97 կգ քաշային Ալբերտ Եղիկյանին հաղթած ըմբիշը հասավ եզրափակիչ, ինչը թույլ կտա մեր ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ Վաղը նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ։