NHL-ի կանոնավոր առաջնությունում Տամպա Բեյը վստահ հաղթանակ տարավ Պիթսբուրգի նկատմամբ 5-1 հաշվով:
Բրեյդեն Փոյնթը, Օնդրեյ Չեմբերսը, Ռայան Մակդոնահը, Միխայիլ Սերգաչովը և Ալեքս Կիլլորնն աչքի ընկան հաղթողների կազմում, իսկ դարպասապահ Անդրեյ Վասիլևսկին 29 նետումներից հետ է մղել 28-ը։ Պարտվողների կազմում գոլի հեղինակ է դարձել Ջեյսոն Ցուկերը։ Նշենք, որ Տամպան ընդհատեց 3 պարտությունների շարքը։
🏒 Այլ արդյունքներ
Վիննիպեգը հաղթեց Անահեյմ Դաքսին 4-3 հաշվով: Մեկ այլ խաղում Սիեթլը վստահորեն հաղթեց Մոնրեալին` 5-1:, Մինեսոտան 3-2 հաշվով հաղթեց Վանկուվերին, իսկ Նեշվիը հաղթեց Սան Խոսեին 3-1 հաշվով: