ԱՊԼ 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընունել էր «Լիվերպուլին» ու 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Արդեն 5-րդ րոպեին Սալահի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Կեյտան։ 13-րդ րոպեին Ժոտան կրկնապատկեց հաշիվը, 38-րդ րոպեին արդեն Կեյտայի փոխանցումից հետո աչքի ընկավ Սալահը։ Առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Սալահը դուբլ ձևակերպեց՝ այս անգամ Ժոտայի փոխանցումից հետո։
Ընդմիջումից հետո ՄՅՈՒ-ն չկարողացավ սթափվել ու փոխել հանդիպման ընթացքը։ 50-րդ րոպեին Սալահը ևս մեկ անգամ գրավեց «կարմիր սատանաների» դարպասը։