«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը կարող է հեռանալ անգլիական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, Ռաֆաել Վարանի՝ մանկունիական ակումբ տեղափխվելուց հետո շվեդ ֆուտբոլիստը զրկվել է խաղային պրակտիկայից։ Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաների» ղեկավարները որոշել են վաճառել պաշտպանի տրանսֆերը՝ այդկերպ կրճատելով նաև աշխատավարձերի համար նախատեսված բյուջեն։
Հիշեցնենք, որ Լինդելյոֆն անգլիական գրանդում ստանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ Հարկ է նշել, որ իրավիճակին հետևում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, և չի բացառվում, որ 27-ամյա խաղացողը կարիերան կշարունակի Ապենինյան թերակղզում։