Շախմատի Երևան Օփեն մրցաշարի 2/3 մնաց անցյալում: Աստիճանաբար ընդգծվում են այն մասնակիցները, որոնք պայքարելու են մրցանակային տեղերի համար: 6-րդ տուրից հետո կա 2 առաջատար. 5.5-ական միավոր ունեն մրցաշարի առաջին համար հնդիկ Նարայանանը, ինչպես նաև Ուկրաինայինց Վիտալի Սիվուկը:
Հնդիկ գրոսմայստերը առաջին տուրում ոչ-ոքիից հետո տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը. այս անգամ նրա զոհը Արաշ Դաղլին էր՝ Իրանի Իսլամական հանրապետությունից: Երկրորդ խաղատախտակի վրա հետաքրքիր պայքար էր ծավալվեր էր Վիտալի Սիվուկի ու Ռուս գրոսմայստեր Կլեմենտի Սիչևի միջև: Դժվարին պայքարի արդյունքում հաղթանակի հասավ Սիվուկը:
Տուրն անհաջող էր առաջատարների շարքում գտնվող հայ շախմատիստների համար: Մրցաշարում առաջին պարտությունը կրեց միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Սկզբնախաղում մրցաշարի երկրորդ համար հնդիկ գրոսմայստեր Գուկեշը որոշակի առավելություն ուներ, սակայն հետո Արթուրը հավասարեցրեց խաղն ու առնվազն կարող էր չպարտվել, սակայն վերջում վրիպեց ու պարտվեց:
Երկրորդ հաղթանակը տոնեց կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Մրցակիցը Մոհսեն Ռոստամին էր ՝ Իրանի Իսլամական հանրապետությունից: Շատ լավ պարտիա անցկացրեց ու 5-րդ միավորտ վաստակեց Դավիթ Շահինյանը՝ պարտության մատնելով վրացի Բաչանա Մորչիաշվիլիին: Հաղթանակ տոնեց զինվորական ծառայության մեջ գտնվող Ֆիդեի վարպետ Հայկ Երիցյանը: Շատ ծանր պայքարում իրանցի Փուր աղա Բալա Ամիրեզայի հետ ոչ-ոքի խաղաց Արման Միքայելյանը: Արաշ Տահբազի հետ ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանը: Արմանն ու Տիգրանը այս պահին ունեն 4.5-ական միավոր: Մամիկոն Ղարիբյանն էլ միավորը կիսեց Լևան Պանցուլայայի հետ: Պարտություն կրեց Հրայր Սիմոնյանը: Վերջինիս մրցակիցը հնդիկ Կարտիկ Վենկատարամանն էր: Պարտվեց նաև Արցախից Հովիկ Հայրապետյանը ու մնաց 3.5 միավորով: Լևոն Բաբուջյանը միավորների քանակը հասցրեց 4-ի:
Այսօր կկայանա 7-րդ տուրը: Առաջին խաղատախտակի վրա կենաց մահու պայքար է սպսվում Նարայանանի ու Վիտալի Սիվուկի միջև: Հայկական դերբի կկայանա Տիգրան Պետրոսյանի ու Դավիթ Շահինյամի միջև, Արման Միքայելյանի մրցակիցը կլինի Արաշ Դաղլին: