Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը գերխոշոր հաշվով պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման փուլում: 1-ին փուլի Բ լիգայի 6-րդ խմբում Հայաստանի հավաքականը Մոստարի «Գրադսկի» մարզադաշտում հյուրընկալվել է Բոսնիա և Հերցեգովինայի կողմից և 0-13 հաշվով պարտություն կրել:
Կանանց Հայաստանի Մ19 տարեկանների թիմի հետ միևնույն խմբում են ընդգրկվել նաև Էստոնիայի ու Չեռնոգորիայի հավաքականները:
Լիանա Հայրապետյանի սաները իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 22-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի Մ19 հավաքականին: