«Չելսիի» մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթաղքում ակումբի նպատակների մասին․
«Մենք ցանկանում ենք ձեռք բերել այնպիսի խաղացողի, ով կարող է եզրափակել մեր գրոհները: Դա կարող է լինել կենտրոնական հարձակվող, բայց մենք նաև դիտարկում ենք հարձակվողական ոճի կիսապաշտպանների տարբերակներ:
Այս պահին ներ թիմի արդյունավետությունը ցածր է, այդ պատճառով մենք կորցրեցինք միավորներ Պրեմիեր լիգայի վերջին խաղերում»,- մեջբերում է Լեմպարդին Skysports-ը: