VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը․ Երևանի «Արարատը» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Իսկ երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Նախ Նարսինգի փոխանցումից հետո աչքի ընկավ Լիման, խփելով իր 8-րդ գնդակն ընթացիկ մրցաշրջանում, իսկ քիչ անց աչքի ընկավ նաև Օտուբանջոն, ով հանդիպման ավելացված ժամանակում նաև դարձավ դուբլի հեղինակ։
«Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանում դեռևս անպարտելի է՝ 8 հաղթանակ և մեկ ոչ-ոքի, ու Գունկոյի թիմը 25 միավորով առաջնության միանձնյա առաջատարն է։ «Արարատը» շարունակում է հետապնդել «Արարատ-Արմենիային» և 18 միավորով երկրորդն է։