ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում, որն անցկացվում է Սենթ Լուիսում քաղաքում կայացան 7-րդ տուրի մրցախաղերը (մրցաշարը բաղկացած է 11 տուրից)։
Ամերիկահայ Սամուել Սևյանը իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Բատիս Բրուզոնի հետ մրցախաղում։
Սևյանը 4,5 միավորով այս պահին մրցաշարի երեք առաջատարներից մեկն է։ Առաջատար եռյակում են նաև Ուեսլի Սոն եւ Ալեքսանդր Լենդերմանը։
Հաջորդ տուրում Սևյանը կմրցի Լենիեր Դոմինգեսի հետ։ Նշենք, որ նախորդ տուրում Սամուել Սևյանը հաղթել էր Ֆաբիանո Կարուանային։