«Կրասնոդարի» երկրպագուները որոշել են սեպտեմբեր ամսվա թիմի լավագույն խաղացողին:
Ինչպես հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը քվեարկության արդյունքում հաղթել է՝ հավաքելով ձայների 40,75%-ը:
«Կրասնոդարի» 21-ամյա սանը ՌՊԼ-ի սեպտեմբեր ամսվա 3 հանդիպումներում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Քվեարկության ընթացքում Սպերցյանը շրջանցել է Ռեմի Կաբելային (20,09%) և Մատվեյ Սաֆոնովին (15,14%):
View this post on Instagram























































