«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող և ներկայիս «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին բախվել է անսովոր խնդրի: Չեշիրում գտնվող 27 միլիոն դոլար արժողությամբ տան հարևանությամբ 200 ոչխարների համար նախատեսված ֆերմա կկառուցվի, հաղորդում է The Sun-ը:
Ֆերմայի ներկայացուցիչները տեղական իշխանություններից թույլտվություն են խնդրել շինարարությունն սկսելու համար, որպեսզի ոչխարները ձմռան ամիսներին այդ ֆերմայի գոմում պահվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընտանիքը ստիպված տեղափոխվեցին մեկ այլ տուն, քանի որ ոչխարների աղմուկը խանգարում էր նրանց հանգստին։
Խաղացողի ամբողջ ընտանիքը տեղափոխվել է 3 միլիոն եվրո արժողությամբ մեկ այլ տուն: Մանրամասներն՝ այստեղ։