«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ «Չելսի», հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է հարձակվողին վերադարձնելու հնարավորությամբ: Հաղորդվում է, որ ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ազարը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց: Մինչ այդ նա 7 տարի պաշտպանել է «Չելսիի» գույները, իսկ կարիերայի սկզբում հանդես է եկել «Լիլլում»: Ազարի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ազարը 7 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: