Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» Օփեն միջազգային բաց մրցաշարի շրջանակում երեկ կայացան 7-րդ և 8-րդ մրցափուլերը։
Սամվել Տեր-Սահակյանը, ով 6-րդ տուրից միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, վերջին երկու տուրերում վաստակեց ընդամենը կես միավոր և այժմ 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով 4-րդ հորիզոնականում է։ Դավիթ Շահինյանը, Արամ Հակոբյանը և Վահե Դանիելյանն իրենց ակտիվում ունեն 5,5 միավոր:
Նշենք, որ այսօր կկայանա մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը։ Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 10 երկրների ավելի քան 200 շախմատիստներ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է: