Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ, Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 95-ամյակը։
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Նիկիտա Սիոմոնյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և բարեկեցություն։
Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնություններում նա անցկացրել է 285 հանդիպում, դարձել է 145 գնդակի հեղինակ։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Դինամո» (Սուխումի), «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» ակումբներում։ ԽՍՀՄ քառակի չեմպիոն է, ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։ ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ Սիմոնյանը Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը՝ 133 գնդակ։ Նա Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ է, «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր։ 1973-74 թթ մարզել է Երևանի «Արարատը» և նրա գլխավորությամբ հայկական ակումբը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ 1977-79 թթ գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը։ 1984-85 թթ կրկին զբաղեցրել է երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։