Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում կամային հաղթանակ տարավ Բելգիայի նկատմամբ (3: 2):
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն: 22-ամյա խաղացողը, ով գերազանցեց Կարիմ Բենզեմայի ռեկորդը, գոլ խփեց 11 մետրանոցից, ինչպես նաև կատարեց գոլային փոխանցում:
Ազգերի լիգայի եզրափակիչ խաղում Ֆրանսիան կխաղա Իսպանիայի հետ: