Կիլիան Մբապեի մայրը խորհուրդ է տվել որդուն մնալ ՊՍԺ-ում:
Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն, Ֆայզա Լամարիին գրավում են պայմանագրային առաջարկները, որոնք փարիզցիներն անում են իր որդուն։
Կինը բազմիցս խորհուրդ է տվել հարձակվողին երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ որպես երախտագիտության նշան ակումբին և ֆրանսիական ֆուտբոլին։ Բացի այդ, Մբապեի մայրը լավ հարաբերություններ ունի թիմի մարզական տնօրեն Լեոնարդոյի և ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ:
Սակայն ինքը՝ Կիլիանը, դեռ չի մտափոխվել՝ նա ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնվեց տեղեկություն, ըստ օրի ֆուտբոլիստի մայրը 2 շաբաթ առաջ Մադրիդում տների խորհրդատվություն է հայցել: