ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղը Մադրիդի «Ռեալի» դեմ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը:
Հաղորդվում է, որ Մբապեն մարզման ժամանակ բախվել է թիմակցի հետ, ինչի հետևանքով կարող է բաց թողնել կարևորագույն խպաղը:
«Ռեալ»- ՊՍԺ պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին։ Առաջին խաղում փարիզյան թիմը հաղթել է 1:0 հաշվով: