«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը՝ 15-ամյա Իթան Մբապեն, ավտովթարի է ենթարկվել, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել հունվարի 21-ի կեսօրին՝ փարիզյան թիմի մարզումային կենտրոնից ոչ հեռու։ Range Rover մակնիշի ավտոմեքենան, որում եղել են Մբապպեի եղբայրն ու վարորդը, բախվել են Audi մակնիշի ավտոմեքենային, որը վարել է հարբած մարդ։ Իթան Մբապեն վարորդի հետ միասին գնացել է հիվանդանոց՝ հետազոտության։
Նշվում է, որ դեռահասը լուրջ վնասվածքներ չի ստացել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։