Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հրավերով ՀՀ է ժամանել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի սպորտային մարմնամարզության տեխնիկական կոմիտեի նախագահ՝ պարոն Արթուր Միցկևիչը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
«Կարևորագույն հանդիպումներ և քննարկումներ տեղի ունեցան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կ. Գիլոյանի հետ, Ա. Ազարյանի անվան ՕՀՄ մարզադպրոցի անձնակազմի և ՕԽ չեմպիոն Էդուարդ Ազարյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: