Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 7-րդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթրերոդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի.