Պաֆոսում շարունակվում է «Արարատ-Արմենիայի» կիպրոսյան հավաքը:
Հայաստանի գործող չեմպիոնը ստուգողական խաղում 1:0 հաշվով հաղթել է տեղի «Պաֆոսին»: Միակ գոլը խփել է Կոջոն: Այս հանդիպումը օրվա 2-րդ ստուգողական մրցավեճն էր:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հունական «Ակրիտասին» հաղթել էր 9:1 հաշվով: