Իտալիայի հավաքականի ավագ Ջիորջիո Կյելինին խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի դեմ կայանալիք խաղի մասին ու վերհիշել հավաքականների միջև նախորդ հանդիպումները։
«Եվրո-2020-ի մասին հիշողությունները դեռ կենդանի են, և այդ էմոցիաները դեռ մեր մտքերում ու սրտերում են։ Իսպանիայի հետ այդ խաղը դժվար էր։ Պիտի խելացի գործեինք գնդակով ու առանց դրա։ Հարգում ենք Իսպանիային, որովհետև գիտենք՝ որքան լավն է նա։
Իսպանիայի դեմ նախորդ խաղե՞րը։ 2012-ին Կիևում կայացած եզրափակիչն ամենատհաճ հիշողություններն է թողել, իսկ ամենահաճելին մնացել է վերջին Եվրոյի կիսաեզրափակչից։ Ամենահաջողը մեզ մոտ ստացվեց 2016-ի խաղը, որտեղ մենք ակնհայտ առավելություն ունեինք։
Իսպանացի բոլոր ֆուտբոլիստներից ես միշտ հիացել եմ Սերխիո Ռամոսով, բայց լավ գիտեմ նաև Ֆերնանդո Տոռեսին։ Նրա դեմ շատ եմ խաղացել պատանեկան տարիքից սկսած, նա մեծագույն հարձակվող էր»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։