Ալանիայում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը: Թիմը հավաքի շրջանակում առաջին հանդիպումն է անցկացրել:
Երևանյան թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ: Հայաստանի գործող փոխչեմպիոնը պարտվել է 2:5 հաշվով:
Առաջին խաղակեսում ինքնագոլ է գրանցվել, երկրորդ կեսում հաշիվը հավասարեցրել է Արտակ Եդիգարյանը: Այնուհետև «Ալեքսանդրիայի» ֆուտբոլիստները 3 գոլ են խփել՝ հաշիվը դարձնելով 5:2:
Հունվարի 29-ին «Փյունիկի» մրցակիցը «Լևսկին» է, իսկ փետրվարի 1-ին՝ «Վիտոշան»: