«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում անհրաշժեշտ են նոր ֆուտբոլիստներ.
«Ամռանը մենք չէինք կարող տրանսֆերներ իրականացնել և դա թույլ չտվեց մեզ ուժեղացնել կազմը:Իմ առաջադրանքը ամեն օր մարզումների ժամանակ ֆուտբոլիստների հետ աշխատելը և նրանց ավելի լավը դարձնելն է։
Նախորդ ամառ չկարողացանք պահել մեր դիրքերը, և հիմա նոր տրանսֆերներ են անհրաժեշտ՝ առաջ շարժվելու համար։ Փողը իմ խնդիրը չէ, բայց ես պետք է լինեմ ազնիվ․ ավելի լավ արդյունքների համար մեզ նոր ֆուտբոլիստներ են հարկավոր»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։