Դերասան Դենիել Քրեյգը, ով խաղում է հանրահայտ Ջեյմս Բոնդի դերը, համեմատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին Ջեյմս Բոնդի հետ:
Քրեյգը «Լիվերպուլի» երկրպագու է: Նրա վերջին ֆիլմը՝ «Մահանալու ժամանակը չէ», մեծ էկրան բարձրացավ սեպտեմբերի 2-ին:
«Ես պաշտում եմ Կլոպին: Ես պատահաբար հանդիպել եմ նրան մի քանի անգամ: Նա այնպիսի մարդ է, որին ուզում ես հետևել, նա առաջնորդ է: Ես հանդիպել եմ մի քանի նման մարդկանց: Երկրորդ նման մարդը Ալեքս Ֆերգյուսոնն է:
Կլոպը ինչ-որ առումով նույնիսկ ավելի լավն է, քան Ջեյմս Բոնդը, անկեղծ եմ ասում», — Քրեյգին է մեջբերում Sky Sports-ը: