Հայաստանի ազգային հավաքականը, որն այսօր Լիխտենշտեյնում անցկացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի նախախաղային մարզումը, վերադարձել է շվեյցարական Սեն-Գալլեն քաղաքի հյուրանոց։
«Օբերվեյդ» հյուրանոցում մեր թիմին այցելել է Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։
Ինչպես Սեն-Գալլենից հաղորդում է ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը՝ հավաքականը պատրաստվում է ընթրիքի, ինչին, ամենայն հավանականությամբ, կմիանա նաև Պետրոսյանը։