Այս գիշեր կայացավ CAMPEONES CUP-ի երրորդ խաղարկությունը։ Այս գավաթի համար պայքարում են MLS-ի և Մեքսիկայի առաջնության չեմպիոնները։
MLS-ի չեմպիոն «Կոլամբուսը» 2-0 հաշվով հաղթեց Մեքսիկայի չեմպիոն «Կրուզ Ազուլին»։
Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը, ում կատարած տուգանային հարվածից հետո մրցակցի պաշտպանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Սելարայանը փոխարինվեց հանդիպման 78-րդ րոպեին։
Նշենք, որ ավելի վաղ այս տիտղոսը նվաճել էին ամերիկյան «Ատլանտան» և մեքսիկական «Տիգրեսը»։ Գավաթի խաղարկությունն անցկացվում է 2018 թվականից (2020 թվականին չի անցկացվել)։