Մանչեսթերում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պատկերող ֆրեսկան (որմնանկարը) հայտնվել է «Թաֆֆորդ» պանդոկի մոտ գտնվող պատին:
Որմնանկարի լուսանկարը հայտնվել է «կարմիր սատանաների» սոցիալական ցանցերում, սակայն այն երկրպագուների ոչ միանշանակ արձագանք է առաջացրել: Երկրպագուները Ռոնալդուի կերպարը համեմատել են դերասանուհի Փեթ Բաթչերի հետ, ով 25 տարի նկարահանվել է BBC-ի East Endians սերիալում, հայտնում է The Sun-ը։