Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Աստոն Վիլային» (0-1):
Հանդիպումից հետո «Աստոն Վիլայի» երկրպագուները մարզադաշտի մոտ թրոլինգ են ենթարկել «կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ օգտագործելով նրա՝ գոլերը տոնելու հայտնի ժեստը, ինչպես նաև «Siiii» արտահայտությունը, որը իսպաներեն նշանակում է «այո»: