«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գյունար Սուլշերը խոսել է իր ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Մենք պետք է գումարը ծախսենք խելամտորեն, սա ինձ համար կարևոր կետերից մեկն է: Անցած հինգ կամ վեց մրցաշրջանների ընթացքում մենք ծախսել ենք ահռելի գումարներ, բայց հիմա պետք է հասկանանք , որ միջոցները ճիշտ են ծախսվելու: Երբ մենք դա քննարկեցինք ակումբի ղեկավարության հետ, բոլորը համաձայնեցին, որ իրավիճակը պետք է փոխվի»,- մեջբերու է Սուլշերին Goal-ը:
Վերջերս հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու տարբերակը: