«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանի սպասելիքներից։
«Ինչ-որ պահի ֆուտբոլը նորմալ կյանքի կվերադառնա, ու շատ կարևոր է, որ մենք պատրաստ լինենք դրան։ ՄՅՈՒ-ն ուզում է ամեն ինչում լավագույնը լինել։ Հիմա ավելի շատ ժամանակ ունենք տրանսֆերային ծրագրերը քննարկելու համար։
Առայժմ ոչ ոք չգիտի՝ շուկան ինչպիսին կլինի, որ ակումբները ստիպված կլինեն վաճառել իրենց խաղացողներին։ Գուցե, այնպիսի իրավիճակներ լինեն, որոնցից մենք կարողանանք օգտվել։ Ֆինանսական առումով «Յունայթեդը» ամենամեծ ակումբներից մեկն է։
Վստահ եմ, որ երբ վերադառնանք բնականոն կյանքին, ի զորու կլինենք անելու այն, ինչ ուզում ենք»,- 47-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։