«Ատալանտայի» կիսապաշտպան Մարտին դե Ռոնը որոշել էր ակցիա անցկացնել ակումբի երկրպագուների համար:
Հոլանդացին ցանկանում էր անձամբ վճարել և ակումբի խանութից գնել իր անունով մարզաշապիկներ երկրպագուների համար, բայց ամբողջ ակցիայի ընթացքում, երբ խաղացողը խանութում էր, երկրպագուներից ոչ ոք չեկավ:
Դե Ռոնին հաջողվեց այդ ընթացքում սուրճ խմել, գլուխկոտրուկ հավաքել, քնել և զբաղվել այլ բաներով, բայց երկրպագուները այդպես էլ չհայտնվեցին: Ֆուտբոլիստը տեսանյութը տեղադրել է իր Twitter-ում.
«Գրազ եմ գալիս, որ այսպիսի բան Մեսսիի հետ երբեք տեղի չի ունեցել»,- մակագրել է տեսանյութը դե Ռոնը: