«Արարատ-Արմենիայի»՝ Կիպրոսի առաջին ուսումնամարզական հավաքը մեկնարկել է Պաֆոսում:Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պաֆոսի հավաքի ընթացքում Վարդան Մինասյանի սաները 4 ընկերական հանդիպում են անցկացնելու՝
26.01| Կիպրոսի երկրորդ դիվիզոնը ներկայանցնող «Ակրիտաս»
26.01| Պաֆոս քաղաքի հավաքական թիմը
02.02| Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ունիվերսիտատ Կլուժ»
02.02| Ռուսաստանի պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալ»
Հիշեցնենք՝ թիմն երեկ առաջին մարզումն է անցկացրել Կիպրոսում: