Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է ազգային թիմի ֆուտբոլիստներին խաղերից հետո գարեջուր օգտագործելն արգելելու մասին իր որոշումը.
«Իհարկե, ես ֆուտբոլիստներին արգելել եմ խաղերից հետո գարեջուր խմել: Ինչպե՞ս այլ կերպ: Դե եկեք օղի տանք, որ ավելի շատ թուլանան: Եվրոպայում մարզիչները թո՞ւյլ են տալիս նման բաներ: Հարցերը նրանց ուղղեք: Ես դեմ եմ: Եթե մենք խաղայինք օրինակ ամսի 1-ին, հետո 7-ին, գուցե այդ ընթացքում թույլ տայի, բայց այս պարագայում ոչ»,- ասել է Կարպինը:
Հիշեցնենք՝ Վալերի Կարպինն ամռանը գլխավորեց Ռուսաստանի հավաքականը: ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6 խաղում ռուսները 13 միավոր են վաստակել ու H խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն են զբաղեցնոմ: 2021-ի սեպտեմբերին Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ (0-0), հաղթեց Կիպրոսին (2-0) և պարտվեց Մալթային (0-2):